Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանսիայի ԱԳՆ. Բաքուն և Երևանը պետք է վերսկսեն բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ

Ֆրանսիայի ԱԳՆ. Բաքուն և Երևանը պետք է վերսկսեն բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ
11.11.2020 | 15:06

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ կարգավորման և հետագա կարգավիճակի որոշման համար:

«Բացի երեկ հայտարարված հրադադարի պայմանավորվածությունից, հակամարտության երկարաժամկետ լուծման շուրջ երկու կողմերի բանակցությունների վերսկսումը դեռ անհրաժեշտ է: Ֆրանսիան լիովին կխաղա իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ասվում է ֆրանսիացի նախարարի հայտարարության մեջ:


Նա նշել է, որ երկու կողմերի բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղելու: «Մասնավորապես, բանակցությունները՝ պետք է թույլ տան, որ վերջին շաբաթներին տեղահանված մարդիկ վերադառնան և որոշեն Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը», - ասել է Ժան Իվ Լե Դրիանը:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ